Կայանատեղիների կառավարման համակարգը կարող է լինել շահութաբերության մեծ աղբյուր, սակայն բազմաթիվ տարածքներում այն դեռ գործում է հին մեթոդներով՝ բերելով շահույթի կորուստ, հաճախորդների դժգոհություն և անվտանգության խնդիրներ։

Այս բլոգում կուսումնասիրենք 5 հիմնական խնդիր, որոնք խանգարում են կայանման արդյունավետությանը՝ և կներկայացնենք, թե ինչպես է Ari Ari կայանատեղիների կառավարման համակարգը լուծում դրանք։
Ամեն օրը՝ առանց տվյալների, առանց հստակ հաշվետվության, և առանց ավտոմատացման, նշանակում է կորած հնարավորություններ։ Կայանման կառավարման սխալները ոչ միայն վնասում են շահույթին, այլ նաև ազդում է հաճախորդի վստահություն վրա։
Եթե դուք դեռ օգտագործում եք ձեռքով կառավարվող մուտք/ելք, միայն կանխիկ վճարումներ կամ չունեք վիճակագրություն՝ ուրեմն ժամանակն է վերանայել համակարգը։
Մուտքի և ելքի վրա կուտակումները հաճախ առաջանում են այն տարածքներում, որտեղ կայանման կառավարման համակարգը հիմնված է մարդու ներգրավմամբ աշխատող մեթոդների վրա։ Սա նշանակում է՝ վարորդները կորցնում են ժամանակ, իսկ դուք՝ գումար։
Արդյունք. երկար հերթեր, բողոքող հաճախորդներ, ցածր շահույթ։
Երբ վճարումները իրականացվում են միայն կանխիկով, առաջանում են մի քանի խոչընդոտ՝ սպասման ժամանակ, կեղծում, հաշվապահական խնդիրներ։ Բացի այդ՝ շատերը նախընտրում են կոնտակտային, արագ վճարումներ։
Արդյունք. սահմանափակ վճարման տարբերակներ՝ սահմանափակ շահույթ։
Եթե չեք կարողանում տեսնել, թե երբ են մեքենաները գալիս, որքան են կայանում, կամ ով որքան է վճարում՝ չեք կարող օպտիմալացնել գները, ծրագրել տարածքի օգտագործումը, կամ հաշվետվություն տալ եկամուտների մասին։
Արդյունք. հնարավորությունների բացթողում՝ առանց վերլուծության։
Անվտանգության համակարգերի բացակայությունը կամ թերի աշխատելն առաջացնում են գողության, վնասման, կեղծ մուտքի դեպքեր։ Հատկապես երբ չկան տեսախցիկներ կամ մուտքի սահմանափակումներ։
Արդյունք. դժգոհ վարորդներ, ապահովագրական խնդիրներ և ավելացված ծախսեր։
Հաճախորդը միանում է ձեզ հենց կայանման պահին։ Եթե այդ պահը ձախողված է՝ ցուրտ եղանակին հերթ, փնտրտուք, խափանումներ, ապա դուք կորցնում եք նրա վստահությունը։
Արդյունք. հաճախորդի կորուստ, բացասական խոսակցություններ։
Ari Ari-ն ամբողջությամբ ավտոմատ կայանման համակարգ է՝ նախատեսված ժամանակակից բիզնեսների և քաղաքային տարածքների համար։ Այն լուծում է վերը նշված բոլոր խնդիրները հետևյալ կերպ․
Ապագայի կայանման համակարգերը ավտոմատ են, վերլուծական և շահութաբեր։ Եթե ցանկանում եք դուրս գալ կայանատեղիների կառավարման սխալների շրջանակից և բարձրացնել շահույթը՝ ժամանակն է անցնել Ari Ari-ի համակարգի նման լուծման։