Սույն Անձնական Տվյալների Գաղտնիության Քաղաքականությունը (այսուհետ՝ «Գաղտնիության Քաղաքականություն») տարածվում է այն բոլոր տեղեկությունների վրա, որոնք «Փուշընդփուլլ» ՍՊԸ-ն (այսուհետ՝ «Ընկերություն»), ՀՎՀՀ՝ 01298099, հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, 0065, Շահումյան 7փ, տ․ 12, կարող է ստանալ Օգտատիրոջ մասին՝ Համակարգի (այսուհետ՝ «Համակարգ») օգտագործման ընթացում։
Սույն Գաղտնիության Քաղաքականության մեջ օգտագործվում են հետևյալ սահմանումները՝
«Համակարգի վարչական աշխատակազմ (այսուհետ՝ Վարչական աշխատակազմ)»՝ Ընկերության անունից գործող վեբ կայքը, հեռախոսային հավելվածը, տերմինալները կառավարելու լիազորված աշխատակիցներ, որոնք կազմակերպում և/կամ մշակում են անձնական տվյալները, ինչպես նաև սահմանում են անձնական տվյալների մշակման նպատակները, մշակման ենթակա անձնական տվյալների կազմը, անձնական տվյալներով կատարվող գործողությունները (գործառնությունները):
«Անձնական տվյալ»` ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը:
«Անձնական տվյալների մշակում»՝ անկախ իրականացման ձևից և եղանակից (այդ թվում՝ ավտոմատացված, տեխնիկական ցանկացած միջոցներ կիրառելու կամ առանց դրանց) ցանկացած գործողություն կամ գործողությունների խումբ, որը կապված է անձնական տվյալները հավաքելու կամ ամրագրելու կամ մուտքագրելու կամ համակարգելու կամ կազմակերպելու կամ պահպանելու կամ օգտագործելու կամ վերափոխելու կամ վերականգնելու կամ փոխանցելու կամ ուղղելու կամ արգելափակելու կամ ոչնչացնելու կամ այլ գործողություններ կատարելու հետ:
«Համակարգի Օգտատեր (այսուհետ՝ Օգտատեր)»՝ այն անձն է, ով համացանցի միջոցով մուտք է գործում Համակարգ և օգտվում վերջինից:
«Թխուկներ»՝ փոքր տեքստային ֆայլեր, որոնք պահվում են Օգտատիրոջ սարքում՝ կայք մուտք գործելիս:
«Հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ»` անձի ռասայական, ազգային պատկանելությանը կամ էթնիկ ծագմանը, քաղաքական հայացքներին, կրոնական կամ փիլիսոփայական համոզմունքներին, արհեստակցական միությանն անդամակցությանը, առողջական վիճակին ու սեռական կյանքին վերաբերող տեղեկություններ:
Ընդունելով սույն Գաղտնիության Քաղաքականության պայմանները՝ Օգտատերը հաստատում է իր համաձայնությունը՝ հավաքելու և մշակելու որոշակի տեղեկատվություն սույն Գաղտնիության Քաղաքականության մեջ սահմանված նպատակների համար և դրան համապատասխան: Համակարգի օգտագործումը նշանակում է անվերապահ համաձայնություն սույն Գաղտնիության Քաղաքականության և դրանում նշված անձնական տեղեկատվության մշակման պայմանների հետ: Համակարգում գրանցվելուն պես Օգտատերը համաձայնվում է սույն Գաղտնիության Քաղաքականության պայմաններին:
Գաղտնիության Քաղաքականության պայմաններին չհամաձայնելու դեպքում Օգտատերը պետք է դադարեցնի Համակարգի օգտագործումը:
Համակարգի վարչական աշխատակազմը ստուգում է Օգտատիրոջ կողմից Ընկերության Համակարգին տրամադրված անձնական տվյալների հավաստիությունը՝ դրանց ճշգրտությունն ու իսկությունը ապահովելու նպատակով։
Սույն Գաղտնիության Քաղաքականությունը վերաբերում է միայն Համակարգին: Համակարգի վարչական աշխատակազմը չի վերահսկում և պատասխանատվություն չի կրում այլ կայքերի համար, որոնց Օգտատերը Ընկերության Համակարգի առկա հղումների միջոցով կարող է սեղմել և բացել:
Օգտատերերի անձնական տվյալները մշակելիս Համակարգի վարչական աշխատակազմը առաջնորդվում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ համապատասխան ՀՀ օրենսդրությամբ:
Համակարգի վարչական աշխատակազմը մշակում է Օգտատիրոջ անձնական տվյալները հետևյալ նպատակներով՝
Օգտատիրոջ նույնականացման և հաշվի ստեղծման,
Համակարգի դեմո տարբերակը ներկայացնելու համար,
Կապի և ծանուցումների կազմակերպման:
Սույն Գաղտնիության Քաղաքականությունը սահմանում է Համակարգի վարչական աշխատակազմի պարտավորությունները անձնական տվյալների չբացահայտման և գաղտնիության ապահովման վերաբերյալ, որոնք Օգտատերը տրամադրում է Համակարգի վարչական աշխատակազմի հարցմամբ, Համակարգից օգտվելիս:
Համակարգից օգտվելուց Օգտատերը իրապես և անշրջանցելիորեն համաձայնում է, որ Համակարգի Վարչական աշխատակազմը ստանա և մշակման ենթարկի հետևյալ անձնական տվյալները՝
Օգտատիրոջ անուն և ազգանուն,
Էլեկտրոնային փոստի հասցե,
Կոնտակտային հեռախոսահամար,
Կազմակերպության անուն,
Տվյալներ այն վճարային քարտերի և/կամ այլ վճարային համակարգերի վերաբերյալ, որոնց միջոցով Օգտատերը իրականացնում է վճարային գործարքներ:
Համակարգի կողմից Օգտատիրոջ սարքավորումներին փոխանցվող թխուկները (cookies) և Օգտատիրոջ սարքավորումներին վերաբերող տվյալները կարող են օգտագործվել Համակարգի վարչական աշխատակազմի կողմից՝
Օգտատիրոջը անհատականացված ծառայություններ տրամադրելու,
Վիճակագրական և հետազոտական նպատակներով,
Համակարգի ծառայությունների որակի և արդյունավետության բարելավման նպատակով։
Օգտատերը գիտակցում է, որ տեխնիկական և ծրագրային ապահովումը, որն օգտագործվում է համացանցային կայքեր այցելելու համար, կարող է ունենալ թխուկների գործառնություններն արգելելու գործառույթ (ցանկացած կայքերի կամ որոշակի կայքերի համար), ինչպես նաև նախկինում ստացված թխուկները հեռացնելու գործառույթ:
Օգտատիրոջ անձնական տվյալների մշակումը իրականացվում է առանց ժամկետների սահմանափակման՝ ցանկացած օրինական եղանակով, այդ թվում՝ անձնական տվյալների տեղեկատվական համակարգերում՝ ավտոմատացված միջոցների օգտագործմամբ կամ առանց դրանց օգտագործման, ՀՀ գործող օրենսդրության պահանջներին համապատասխան։
Համակարգի վարչական աշխատակազմը Օգտատերերի անձնական տվյալները չի փոխանցում երրորդ անձանց, բացառությամբ հետևյալ դեպքերի․
Օգտատիրոջ համաձայնությամբ;
տվյալներ մշակողը հանդիսանում է օրենքով կամ միջպետական պայմանագրով սահմանված հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակող, այդ տեղեկության փոխանցումը ուղղակիորեն նախատեսված է օրենքով և ունի բավարար պաշտպանության մակարդակ;
օրենքով նախատեսված բացառիկ դեպքերում հատուկ կատեգորիայի անձնական տվյալները կարող են փոխանցվել տվյալների սուբյեկտի կյանքի, առողջության կամ ազատության պաշտպանության համար:
Համակարգի Վարչական աշխատակազմը ձեռնարկում է անհրաժեշտ և բավարար կազմակերպչական, տեխնիկական և այլ համապատասխան միջոցառումներ՝ Օգտատիրոջ անձնական տվյալները պաշտպանելու նպատակով չարտոնված կամ պատահական մուտքից, ոչնչացումից, փոփոխումից, արգելափակումից, պատճենումից, տարածումից, ինչպես նաև երրորդ անձանց կողմից տվյալների նկատմամբ կատարվող ցանկացած այլ անօրինական գործողություններից։
Օգտատերն իրավունք ունի ցանկացած ժամանակ օգտվել հետևյալ իրավունքներից այն տվյալների նկատմամբ, որոնք կարող են ճանաչվել որպես անձնական տվյալներ՝ գործող օրենսդրությանը համապատասխան:
Օգտատերն իրավունք ունի դիմել Համակարգի վարչական աշխատակազմին՝ խնդրելով տրամադրել իր անձնական տվյալների պատճենը, որոնք հասանելի են Համակարգի վարչական աշխատակազմին կամ տեղեկատվություն դրանց մշակման կարգի վերաբերյալ;
Օգտատերն իրավունք ունի դիմել Համակարգի վարչական աշխատակազմին՝ խնդրելով թարմացնել և ուղղել վերջինիս կողմից պահվող ցանկացած անձնական տվյալ, եթե դրանք հնացած են;
Օգտատերն իրավունք ունի հետ կանչել անձնական տվյալների մշակման վերաբերյալ իր համաձայնությունը:
Վերոնշյալ իրավունքներից որևէ մեկից օգտվելու համար Օգտատերը պետք է կապ հաստատի հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով - info@ariari.am ։
Համակարգի Վարչական աշխատակազմը իրավունք ունի կատարել փոփոխություններ և/կամ լրացումներ սույն Գաղտնիության Քաղաքականության մեջ: Կատարվող փոփոխությունների կամ լրացումների վերաբերյալ նշվում է վերջին թարմացման ամսաթիվը: Գաղտնիության Քաղաքականության նոր խմբագիրը ուժի մեջ է մտնում այն պահից, երբ հրապարակվում է համակարգում, եթե նոր խմբագրությամբ այլ ժամկետ կամ ուժի մեջ մտնելու պայման չի սահմանված: Ընթացիկ և ուժի մեջ գտնվող տարբերակը մշտապես հասանելի է Համակարգի վեբ կայքի համապատասխան էջում։
Սույն Գաղտնիության Քաղաքականությունը, ինչպես նաև Օգտատիրոջ և Ընկերության միջև դրա կիրառման հետ կապված բոլոր հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ։