Հայերեն
  • Անգլերեն
  • Հայերեն

Օգտագործման Պայմաններ

Սույն Օգտագործման Պայմանները (այսուհետ՝ «Պայմաններ») կարգավորում են «Փուշընդփուլլ» ՍՊԸ, ՀՎՀՀ՝ 01298099 իրավաբանական հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, 0065, Շահումյան 7փ, տ․ 12, (այսուհետ՝ «Ընկերություն»), և AriAri Համակարգի Օգտատերերի (այսուհետ՝ «Օգտատեր») միջև առաջացող իրավահարաբերությունները։ Համակարգում գրանցվելով կամ այն օգտագործելով՝ Օգտատերը հաստատում է, որ ծանոթացել է սույն Պայմանների բովանդակությանը և դրանք ընդունում է ամբողջությամբ։

Ընդհանուր դրույթներ
  • AriAri-ն Ընկերության կողմից մատուցվող կայանատեղիների կառավարման համակարգ է:

  • Համակարգից օգտվելու հարաբերությունները կարգավորվում են սույն Պայմաններով և Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ։

  • Եթե Օգտատերը համաձայն չէ սույն Պայմանների որևէ դրույթի հետ, ապա նա իրավունք չունի օգտվել Համակարգից (կամ պետք է դադարեցնի Համակարգի օգտագործումը)։

Սահմանումներ
  • «Համակարգ»՝ Ընկերության կողմից մատուցվող ավտոկայանատեղիների կառավարման համակարգ, որը ներառում է տերմինալները, վեբ կայքը և հեռախոսային հավելվածը, և որի միջոցով գրանցված Օգտատերերը կարող են կազմակերպել և հեշտացնել իրենց կայանումն ու կայանման հետ կապված գործընթացները։

  • «Օգտատեր»՝ Համակարգում գրանցված և ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան գործունակ անձ, որը սույն Պայմանների շրջանակներում օգտվում է Համակարգից։

  • «Ծառայություններ»՝ Համակարգի կողմից մատուցվող բոլոր ֆունկցիոնալ հնարավորությունները, ինչպիսիք են՝ ավտոմատ մուտք և ելք՝ համարանիշների ճանաչմամբ, ճկուն և բազմաֆորմատ վճարումներ, եկամուտների և ծանրաբեռնվածության մասին վերլուծություն, տեսահսկում և մոնիտորինգ, մեքենաների վիճակագրություն և որոնում, Whitelist և Blacklist կառավարում։

  • «Վճարման ձև»՝ Համակարգը առաջարկում է տարբեր վճարային մեթոդներ:

Մատուցվող ծառայությունների բնույթը
  • Համակարգը ստեղծված է ոչ թե կայանման գործողությունը ապահովելու, այլ կայանման գործընթացի արդյունավետ կառավարման նպատակով։ Օգտատերը գիտակցում և ընդունում է, որ Համակարգի միջոցով մատուցվող ծառայությունները միտված են ավտոկայանատեղիների մուտք-ելքի, վճարումների, վերահսկման և ընդհանուր կառավարման ավտոմատացմանը:

  • Համակարգը տրամադրում է բազմաֆունկցիոնալ ծառայություններ, որոնք նախատեսված են Օգտատիրոջ համար պարզ, արագ և հարմար օգտագործման փորձ ապահովելու նպատակով։ Այդ ծառայությունները ներառում են՝

    • կայանման պատմության դիտում,

    • ծանուցումների ստացում,

    • վճարումներ՝ տերմինալ կամ բջջային հավելվածի միջոցով։ Վճարման մեթոդները կարող են ավելանալ։ Օգտատերը համաձայնվում է, որ վճարային մեխանիզմները կարող են տարբեր լինել՝ կախված տեխնիկական լուծումներից և Համակարգի մատչելիությունից։

  • Համակարգը ղեկավարվում է ավտոմատացված տեխնոլոգիաներով, ներառյալ՝

    • ավտոմատ մուտք և ելք,

    • սերվերային վերահսկում,

    • տեսահսկում,

    • իրական ժամանակի մոնիտորինգ։ Օգտատերը ընդունում է, որ այս համակարգերը կարող են օգտագործվել կայանման տարածքի անվտանգությունն ապահովելու, գործընթացների արագությունն ու ճշգրտությունը բարձրացնելու համար։

  • Համակարգը նախատեսված է նվազեցնելու այն խնդիրները, որոնք սովորաբար հանգեցնում են Օգտատիրոջ դժգոհությանը, այդ թվում՝ երկար հերթեր, վճարման բարդություններ, մուտք-ելքի ուշացումներ և այլն։ Օգտատերը տեղեկացված է, որ Համակարգի տրամադրած գործիքները նպատակ ունեն ապահովել կանխատեսելի և վերահսկվող սպասարկման մակարդակ, սակայն Համակարգը չի կարող երաշխավորել ցանկացած իրավիճակում անխափան և անմիջական հասանելիություն։

Համակարգի կողմից տվյալների հավաքագրում
  • Համակարգը կարող է հավաքագրել հետևյալ տվյալները անհրաժեշտ բարելավումները կատարելու նպատակով՝

    • Օգտատիրոջ փորձառությունը Համակարգի ծառայություններից օգտվելիս,

    • վճարումների արդյունավետության մասին տեղեկություններ։

  • Այս տվյալները հավաքագրվում են բացառապես ծառայությունների բարելավման և օպտիմալացման նպատակով։

Օգտատիրոջ պարտավորություններ և արգելված գործողություններ
  • Օգտատերը պարտավոր է օգտվել Համակարգից բացառապես օրինական նպատակներով և սույն Պայմանների պահանջներին համապատասխան եղանակով։ Արգելվում է Համակարգը օգտագործել որևէ գործողություն իրականացնելու համար, որը հակասում է ՀՀ գործող օրենսդրությանը, ինչպես նաև հանգեցնում է կամ կարող է հանգեցնել երրորդ անձանց իրավունքների, օրինական շահերի կամ սեփականության ոտնահարման։

  • Օգտատերերին արգելվում է իրականացնել որևէ գործողություն, որը խաթարում է կամ կարող է խաթարել Համակարգի բնականոն գործունեությունը։ Մասնավորապես՝ արգելվում է Համակարգ ներբեռնել, տեղադրել կամ տարածել վնասակար ծրագրեր կամ այլ տեխնիկական միջոցներ, որոնք կարող են վնասել կամ խաթարել Համակարգի աշխատանքը, ինչպես նաև իրականացնել ավտոմատացված կամ զանգվածային հարցումներ, կամ այլ կերպ ծանրաբեռնել Համակարգի սերվերներն ու ենթակառուցվածքները։

  • Սույն Պայմանների դրույթների խախտման դեպքում Ընկերությունը իրավունք ունի՝ իր հայեցողությամբ, նախազգուշացմամբ կամ առանց նախազգուշացման հեռացնել կամ փոփոխել Օգտատիրոջ կողմից Համակարգում տեղադրված ցանկացած բովանդակություն, ժամանակավորապես կասեցնել կամ ամբողջությամբ արգելափակել Օգտատիրոջ հասանելիությունը Համակարգին։ Ընկերությունը նաև իրավասու է ձեռնարկել օրենքով նախատեսված այլ միջոցներ՝ իր օրինական իրավունքներն ու շահերը, ինչպես նաև մյուս Օգտատերերի անվտանգությունն ու շահերը պաշտպանելու նպատակով։

Վերադարձի Քաղաքականություն
  • Համակարգի միջոցով տրամադրվող ծառայությունները համարվում են մատուցված այն պահին, երբ Օգտատերը կատարում է կայանման կամ Համակարգի առաջարկած որևէ այլ ծառայության համար վճարում։ Համակարգի միջոցով կատարված բոլոր վճարումները վերջնական են և չեն ենթարկվում վերադարձի։

  • Ընկերությունը չի իրականացնում վերադարձ այն դեպքերում, երբ վճարումը կատարվել է՝

    • Օգտատիրոջ սխալի հետևանքով, ներառյալ՝ սխալ համարանիշի մուտքագրում կամ սխալմամբ կատարված վճարում,

    • չօգտագործված կայանման ժամանակի կամ ծառայության մասամբ օգտագործման դեպքում։

  • Վերադարձ կարող է դիտարկվել բացառիկ դեպքերում, երբ՝

    • Օգտատերը սխալ է գանձվել Համակարգի հաստատված տեխնիկական խափանման արդյունքում, և

    • տվյալ խափանման փաստը հաստատվել է Ընկերության կողմից՝ Համակարգի գրանցումների, գործարքների պատմության և ներքին ստուգման արդյունքում։

  • Ընկերությունն իրեն վերապահում է բացառիկ իրավունքը՝ որոշելու, թե արդյոք տեղի է ունեցել տեխնիկական խափանում և արդյոք Օգտատերը ունի վերադարձ ստանալու իրավասություն։ Վերադարձը, եթե համարվում է հիմնավորված, կատարվում է նույն վճարային միջոցով, որով կատարվել է վճարումը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։

  • Վճարման հնարավոր սխալ գանձման կամ տեխնիկական խափանման հիմքով վերադարձի քննարկման համար, Օգտատերը պարտավոր է դիմել Ընկերությանը՝ սույն քաղաքականությունում նշված էլ. հասցեով, գործարքից ոչ ուշ քան 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում, ներկայացնելով համապատասխան տվյալները, ներառյալ՝ գործարքի նույնականացման համարը, ժամանակը, վայրը և այլ անհրաժեշտ տեղեկություններ։

Ընկերության պատասխանատվության սահմանափակում
  • Համակարգը պատասխանատվություն չի կրում այն անհարմարությունների համար, որոնք առաջանում են կայանման տարածքի ֆիզիկական, երթևեկային, եղանակային կամ այլ հանգամանքներից։ Համակարգի պատասխանատվությունը սահմանափակվում է միայն տեխնիկական և ծրագրային մատուցվող ծառայությունների շրջանակում։ Կայանման տարածքի ֆիզիկական խնդիրները հանդիսանում են տարածքի սեփականատիրոջ կամ շահագործողի պատասխանատվությունը։

  • Ընկերությունը բոլոր հնարավոր միջոցներով ձգտում է ապահովել Համակարգի կայուն, անխափան և անվտանգ աշխատանքը։ Այնուամենայնիվ, Ընկերությունը չի կարող երաշխավորել, որ Համակարգը մշտապես գործելու է առանց տեխնիկական խնդիրների կամ ընդհատումների։ Տեխնիկական խափանումների, կապի խնդիրների կամ այլ անխուսափելի հանգամանքների դեպքում Ընկերությունը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ՝ ծառայության բնականոն աշխատանքը հնարավորինս արագ վերականգնելու նպատակով։ Միևնույն ժամանակ, Ընկերությունը պատասխանատվություն չի կրում որևէ վնասի համար, որը կարող է առաջանալ Օգտատերերի մոտ՝ Համակարգի օգտագործման կամ դրա հասանելիության խափանման հետևանքով, բացառությամբ այն դեպքերի, երբ նման վնասը առաջացել է Ընկերության գործողությունների կամ անգործության ուղղակի և անմիջական մեղքով։

  • Օգտատերը պարտավորվում է փոխհատուցել Ընկերությանը, ինչպես նաև նրա աշխատակիցներին, ներկայացուցիչներին և գործընկերներին, բոլոր այն վնասները, կորուստները, ծախսերը և պահանջները, որոնք կարող են առաջանալ Օգտատիրոջ գործողությունների կամ անգործության հետևանքով՝ սույն Պայմանների կամ ՀՀ օրենսդրության խախտման, ինչպես նաև Համակարգի ոչ պատշաճ կամ անբարեխիղճ օգտագործման արդյունքում։

Կիրառելի իրավունք և վեճերի կարգավորում
  • Սույն Պայմաններով կարգավորվող հարաբերությունների նկատմամբ կիրառվում է բացառապես Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը։ Սույն Պայմաններից բխող կամ դրանց հետ կապված ցանկացած վեճ, տարաձայնություն կամ պահանջ ենթակա է կարգավորման բանակցությունների միջոցով։ 30 (երեսուն) օրվա ընթացքում համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերի լուծումը հանձնվում է ՀՀ ընդհանուր իրավասության դատարանի քննությանը։

Օգտագործման Պայմանների փոփոխություն
  • Ընկերությունը իրավունք ունի ժամանակ առ ժամանակ փոփոխություններ կատարել սույն Պայմաններում՝ հրապարակելով նոր խմբագրությունը Համակարգի կայքում։ Փոփոխված պայմաններն ուժի մեջ են մտնում դրանց հրապարակման պահից։

Կոնտակտային տվյալներ
  • Համակարգից օգտվելու, ինչպես նաև սույն Պայմանների վերաբերյալ հարցերի, առաջարկների կամ բողոքների դեպքում Օգտատերերը կարող են կապ հաստատել Ընկերության հետ հետևյալ կոնտակտային տվյալներով․

    • Էլեկտրոնային հասցե՝ info@ariari.am

    • Հասցե՝ Հակոբ Հակոբյան փ․ 3շ․

  • Ընկերության հետ պաշտոնական նամակագրությունն ու ծանուցումները կարող են իրականացվել վերոնշյալ էլեկտրոնային հասցեի միջոցով։ Ընկերությունը պարտավորվում է ստացված հարցումներին և բողոքներին պատասխանել ողջամիտ ժամկետում, ոչ ուշ քան 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում։